«Վստահ եղե’ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը».Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցնէր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/arm-6889-103.jpg)
Աղուերանում կայացած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում էր 19 երկրի 134 ներկայացուցիչ, ամփոփելով աշխատանքները հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշւում է. «Մենք` Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կազմակերպուած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներս, մեր ողջոյնի խօսքն ենք յղում Սիրիայում բնակուող մեր հայրենակիցներին, մասնաւորապէս իրենց սուրբ պարտականութիւնը կատարող ուսուցիչներին ու կրթութեան ոլորտի բոլոր աշխատողներին:
Մենք մեր զօրակցութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժուարին պայմաններում, կրելով զրկանքներ եւ վտանգելով սեփական կեանքը, կատարում են իրենց մանկավարժական պարտականութիւնները` ծառայելով մատաղ սերնդին եւ ամբողջ ազգին: Վստահ եղե’ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը, ինչպէս Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի ձեր հայրենակիցները, այնպէս էլ աշխարհասփիւռ հայութիւնը: Բոլորիդ մաղթում ենք ուժ, կորով, համբերութիւն, վճռականութիւն եւ մօտալուտ խաղաղ ժամանակաշրջան»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտօնական կայքից: