ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կը բացուի ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղեա-դեկորատիւ աշխատանքների ցուցահանդէսը
Մայիսի 26-ին, ժ.15:00-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կը բացուի ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղեա-դեկորատիւ աշխատանքների ցուցահանդէսը (հասցէն` Տէրեան 69, «Տաշիր գրուպ», 1-ին յարկ ):
Մայքլ Արամի գործունէութեան 25-ամեակին նուիրուած ցուցահանդէսը գործելու է մայիսի 26-28-ը:
Ցուցահանդէսի հանդիսաւոր բացմանը ողջոյնի խօսքով հանդէս կը գայ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ելոյթ կ’ունենան ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Շահէն Խաչատրեանը, ԱՄՆ Գլենդել քաղաքի ոսկեղէնի եւ նուէրների «Le Papillon» խանութի տնօրէն Նազ Աթիկեանը եւ այլք:
Մայքլ Արամի աշխատանքները` սպասքից մինչեւ կահոյք, վաճառւում են աշխարհի տարբեր ցուցասրահներում եւ 600 մասնագիտացուած խանութներում: Միացեալ Նահանգներում ծնուած եւ ազգային արժէքներին հաւատարիմ արուեստագէտի աշխատանքներում յաճախ կարելի է նկատել հայկական խորհրդանիշներով նմուշներ: Նրա բազմաթիւ հեղինակաւոր մրցանակներից է «Ellis Island» շքանշանը, որը ստացել է 2011 թ. Ամերիկայի մշակոյթում ունեցած նշանակալի աւանդի համար:
Մայքլ Արամը նաեւ զբաղւում է բարեգործութեամբ. նա Հայկական մանկական ֆոնդի եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրէնների խորհրդի անդամ է: