Թուրքիայում Հայ Թեկնածուի Անունը Չեն Ընդգրկել Քուէաթերթիկում

Թուրքիայում մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին ազգութեամբ հայ թեկնածուի անունը չեն ընդգրկել ընտրացուցակում եւ քուէաթերթիկների վրայ, տեղեկանում ենք «Հայթերթից»:

Պոլիս նահանգի Ճերահփաշայ գիւղի գիւղապետի թեկնածու, ազգութեամբ հայ Ժագլին Քուրթը, բոլոր կանոնների հետեւելով, գրանցուել է ՏԻՄ ընտրութիւններին որպէս թեկնածու, սակայն ընտրութեան օրը նրա անունը չի եղել իր բնավայրի երկու ընտրատեղամասերից մէկի քուէաթերթիկներում: Երբ նրան ձայն տալ ցանկացող ընտրողներն ընտրատեղամասերի աշխատակիցներին հարցրել են, թէ որտեղ կարող են գտնել նրա անունը, նրանք պատասխանել են, թէ Ժագլին Քուրթ անունով թեկնածու Ճերահփաշայում չկայ:

Քուրթը պատրաստւում է իրաւական պատասխանատուութեան ենթարկել ընտրատեղամասի աշխատակիցներին` յաւելելով, թէ իր դէմ խտրականութիւն են դրսեւորել:

http://www.aztagdaily.com

Scroll Up