«Հանդիսատեսը Կը Պաշտէր Անոր Թէ՛ Հայաստանի, Թէ՛ Սփիւռքի ՄԷջ».Հրանոյշ Յակոբեան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/1112.jpg)
ՕՖԵԼԵԱՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ,
ԱՐՈՒԵՍՏԱՍԷՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆԸ
Հայկական երգարուեստը ծանր կորուստ կրեց: Իր երկրային կեանքին հրաժեշտ տուեց գեղեցիկ, տաղանդաւոր մի անհատականութիւն, որը հայ ժողովրդական, գուսանական, աշուղական արուեստի մէջ թողեց իր անջնջելի յետագիծը:
Օֆելեայ Համբարձումեանն լեգենդ էր դեռ իր կենդանութեան օրօք: Նա իր ողջ կեանքը նուիրեց արուեստին: Բազմիցս ենք հիացել նրա ինքնատիպ կերպարով, ձայնի խորն արտայայտչականութեամբ ու ազգային վառ երանգաւորումներով: Եւ ինչքան էլ որ ժամանակ անցնի, նա մշտապէս կ’ապրի որպէս յաւերժ ներկայութիւն, ու սերունդները կը ճանաչեն, կը սիրեն համբարձումեանական երգը, կը զգան հայրենաշունչ արուեստի իրական զօրութիւնը:
Հանդիսատեսը պաշտում էր նրան թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Նա մշտապէս արժանացել է համայն հայութեան գնահատանքին ու երախտագիտութեանը` շնորհիւ ոչ միայն իր աստուածատուր ձիրքի, այլեւ իր թողած ժառանգութեան ու մարդկային նկարագրի:
Նրա մասին յիշողութիւնները երբեւէ չեն խամրի:
Խորապէս կիսում եմ մեծ երգչուհու ընտանիքին հասած խորը վիշտը եւ մաղթում համբերութիւն այս դժուարին պահին:
Յաւերժ փառք Օֆելեայ Համբարձումեանին: Խոնարհում նրա վառ յիշատակի առաջ:
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ