Ծաղկազարդի աւանդական Տօնավաճառ Դամասկոսի մէջ

Կիրակի, 20 Մարտ 2016-ին, Ծաղկազարդի Տօնին առթիւ, Դամասկոսի Սբ. Սարգիս Եկեղեցւոյ Տիկնանց Կազմը կազմակերպած էր Ծաղկազարդի աւանդական Տօնավաճառ – Պազար:

Յետ Ծաղկազարդի Պատարագին, Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը եւ Սուրիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան Դեսպան տիար Արշակ Փոլատեանը այցելեցին Ծաղկազարդի աւանդական Տօնավաճառ – Պազար:

Ուրախ մթնոլորտի մէջ բազմաթիւ դամասկահայ հաւատացեալներ այցելեցին Տիկնանց Կազմի կազմակերպած Ծաղկազարդի աւանդական Տօնավաճառ – Պազար, եւ կատարեցին իրենց գնումները:

Աստուած օրհնէ Ձեզ եւ միշտ ուրախ պահէ Դամասկոսի Սբ. Սարգիս Եկեղեցւոյ մէջ Սարգիս Եկեղեցւոյ Տիկնանց Կազմի անդամուհիները:

Դիւան Ազգ. Առաջնորդարանի
Դամասկոս, Կիրակի, 20 Մարտ 2016

տոնավաճառ1տոնավաճառ2 տոնավաճառ3տոնավաճառ4 տոնավաճառ5

Scroll Up