«Հայաստանի Հանրապետութեան ՄԷջ Մեր Պետական Լեզուին Որեւէ Վտանգ Չի Սպառնար». Սերժ Սարգսեան

«Հայերն այսօրը» կը  ներկայացնէ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը Մայրենիի օրուան առթիւ.

Ողջունում եմ Մայրենի լեզուի օրուայ առթիւ կազմակերպուած միջոցա­ռում­ների բոլոր մասնակիցներին: Իմ խորին համոզմամբ` իւրաքանչիւր ժողովրդի ինքնու­թեան առաջին գրաւականը հէնց լեզուն է: Այս ճշմարտութիւնը մեզ` հայերիս համար ունի բա­ցարձակ արժէք: Նոյնիսկ մեր այն հայրենակիցները, ովքեր ապրում են արտ­երկրում եւ չեն տիրապետում հայերէնին, իրենց հայ են գիտակցում եւ հայ են գիտակ­ցե­լու այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում կայ հայախօս հանրութիւն, մեր մայ­րենիով խօսող ժողովուրդ:

Հայաստանի անկախացմամբ մեր ժողովուրդը եւ նրա հետ միասին հայոց լեզուն թեւակոխել են պատմական զարգացման նոր փուլ: Հայաստանի Հանրապետու­թիւ­նում մեր պետական լեզուին որեւէ վտանգ չի սպառնում: Ցաւօք, նոյնը չենք կարող ասել արտերկրի մասին, որտեղ մայրենիի պահպանումը լրջագոյն մարտա­հրա­ւէր է մեր հայրենակիցների համար:

Պատմութեան քառուղիներում մենք շատ բան ենք կորց­րել: Կորցրել ենք ժո­ղովրդի հսկայական հատուածներ, տասնեակ բարբառ­ներ, պատմական հայրե­նիքի տարածքներ, հազարաւոր մշակութային արժէքներ, բայց ոչ միայն չենք կորցրել, այլեւ պահպանել ու հարստացրել ենք մեր լեզուն: Մայրենին մեր նկարագրի այն առանցքն է, որը չի կարող խլել եւ իւրացնել ոչ ոք: Մայրենիի պահպանմամբ մենք հա­վա­տարիմ ենք մնում ինքներս մեզ: Այս աներեր հաւատարմութեամբ մեր ժողո­վուրդը մտել է 21-րդ դար եւ շարունակում է իր յաւերժական ուղին:

Շնորհաւորում եմ բոլորիս այս գեղեցիկ տօնի առթիւ եւ բարձր տրամադրութիւն մաղթում տօնական բոլոր միջոցառումների մասնակիցներին:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

Scroll Up