«Ես Աշխատում Եմ, Ես Կին Չեմ Խաղում». Հրանոյշ Յակոբեան.

Wnews.am-ը կը  շարունակէ ներկայացնել հայ հեղինակաւոր կանանց: Այս անգամ կը ներկայացնենք ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

unnamed-116

 Կենսագրութիւն

Հրանոյշ Յակոբեան ծնած է 1954թ., Ապրիլ 12, Գեղարքունիքի մարզի Սարուխան գիւղին մէջ

Կրթութիւն
1970 թ. ոսկէ մետալով աւարտած է Գաւառի թիւ 1 դպրոցը
1975 թ. աւարտած է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժանմունքը
1989 թ. գերազանցութեամբ աւարտած է Մոսկուայի հասարակական գիտութիւններու ակատեմիան
1994 թ. գերազանցութեամբ աւարտած է Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական բաժանմունքը: Իրաւաբանական գիտութիւններու դոկտոր-փրոֆէսոր է:

Աշխատանքային գործունէութիւն
1975-1983 թթ. – Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժանմունքի դասախօս
1978-1983 թթ. – ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտէի քարտուղարի տեղակալ, քարտուղար
1983-1985 թթ. – ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի քարտուղար
1985-1990 թթ. – ՀԼԿԵՄ կեդրոնական կոմիտէի առաջին քարտուղար, ընտրուած է Համլկեմ Կեդրոնական կոմիէի բիւրոյի անդամ (Մոսկուա)
1986-1990 թթ. – ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի պատգամաւոր, ԳԽ նախագահութեան անդամ
1990-1995 թթ. – ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամաւոր, ԱԺ սոցիալական առողջապահութեան եւ բնութեան պահպանութեան հարցերու մշտական յանձնաժողովի փոխնախագահ
1995-1996 թթ. – նոյն յանձնաժողովի նախագահ
1995-1997 թթ. ԱՊՀ երկիրներու միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերու յանձնաժողովի փոխնախագահ
1996-1998 թթ. – ՀՀ սոցիալական ապահովութեան նախարար
1996-2008 թթ. – Միջխորհրդարանական միութեան միջազգային վեհաժողովի հայաստանեան պատուիրակութեան անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհուրդի անդամ
1999-2003 թթ. – ԱԺ արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան յանձնաժողովի փոխնախագահ
2003-2008 թթ. – ԱԺ գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու մշտական յանձնաժողովի նախագահ
2008 թ. Յունիսէն – ՀՀ ԱԳՆ սփիւռքի հետ կապերու պետական կոմիտէի նախագահ
2008 թ. Հոկտեմբերէն` ՀՀ սփիւռքի նախարար,
2012 թ. Յունիս 16-ին վերանշանակուած է ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնին
ՀՀ Նախագահի 2013 թ. Մայիս  8-ի հրամանագիրով վերանշանակուած է ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնին:
ՀՀ Նախագահի 2014 թ. Ապրիլ 23-ի հրամանագիրով վերանշանակուած է ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնին:

հր

Այլ տուեալներ
Հեղինակ է 6 գիրքի եւ 40-է աւելի գիտական աշխատանքներու: «Հայաստան համահայկական հիմնադրամի եւ  շարք մը  այլ հիմնադրամներու հոգաբարձուներու խորհուրդի անդամ, Հայ-ամերիկեան առողջութեան կեդրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միութեան նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդներու անդամ, ԳՊՀ-ի խորհուրդի նախագահ: Ստեղծած է երիտասարդական խորհրդարանը: Կը դասաւանդէ ՀՀ պետական կառավարման ակադեմիոյ  եւ Գաւառի պետական համալսարանին մէջ:
Ճանչցուած է տարուան լաւագոյն կին, տարուան լաւագոյն պատգամաւոր, լաւագոյն քաղաքական գործիչ:
2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագիրով անոր շնորհուած է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի կոչում: Պարգեւատրուած է «Ժողովուրդներու բարեկամութեան» շքանշանով (1986թ.), «Արժանիքի համար» շքանշանով (Ֆրանսայի Նախագահի հրամանագիրով, 2008թ.), Մխիթար Գօշի մեալով (ՀՀ Նախագահի հրամանագիրով, 2011թ.), «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» 2-րդ աստիճանի մետալ /ՀՀ Նախագահի հրամանագիրով /2015թ./, ԼՂՀ 20 ամեակի յուշամետալով (2011թ.), ՀՀ զինուած ուժերու 20 ամեակի յուշամետալ (2012թ.): Ունի պետական եւ գերատեսչական պարգեւներ, մասնաւորապէս, ՀՀ Ազգային ժողովի յուշամետալ (2005թ.), ՀՀ վարչապետի յուշամետալ (2006.2008թթ.), ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան «Գարեգին Նժդեհ» մետալ (2014թ.), ՀԲԸՄ ՀԷԸ ոսկէ մետալ (2013թ.), ՀՀ վարչապետի խրախուսական պարգեւ (2014թ.),«Ֆրիտեոֆ Նանսեն», «Խաչատուր Աբովեան», «Միխաիլ Լոմոնոսովի», «Պետրոս Մեծ», «Վալերի Բրիւսով», «Համագործակցութեան համար», «Աշխատանքի համար», «Դաւիթ Անյաղթ» մետալներ, ՀՇԱ-ի «Պատուոյ մետալ», ՀՀ «ԵԿՄ 20-տարի» յոբելեանական մետալ /2015թ./, ՀՀ ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» յուշամետալ /2015թ./, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի յոբելեանական մետալ /Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռարկներու համակարգող համառուսաստանեան յանձնախումբ, 2015թ./:
Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:

naxarar

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Հրանոյշ Յակոբեան ունի երկու քոյր եւ մէկ եղբայր:

«Դպրոցում շատ չարաճճի էի: Դասերս 10 րոպէում էի սովորում, հօրիցս վերցրել եմ նրա անծայրածիր յիշողութիւնը, դրա համար շնորհակալ եմ, դա ինձ աշխատանքում շատ է օգնում: Մայրս ուզում էր, որ ես բժշկուհի դառնամ, հայրս, երբ 5-րդ դասարան էի, ասաց, որ իմ աղջիկը պէտք է մաթեմատիկոս դառնայ եւ դրանով հարցը փակուեց»,- կը պատմէ նախարարը:

Hranush Hakobyan

Կը խոստովանի, որ մանուկ հասակին փորձած է նմանուիլ եղբօրը եւ իրենց միջեւ մրցակցութիւն եղած է:

«Երբ դպրոց էի յաճախում, ե’ւ հայրս էր տնօրէն, ե’ւ մայրս: Մեր ընտանիքում գիտութիւնն ու կրթութիւնը առաջին պլան էր մղուած: Չէի կարծում, որ ծնողներս, լինելով դպրոցի տնօրէններ, ես պէտք է լաւագոյնը չլինեմ: Միշտ ձգտել եմ լաւագոյնը լինեմ»,- կ՚ըսէ Հրանոյշ Յակոբեան:

11_1

ԾՆՈՂՆՔԻՆՄԱՍԻՆ.

Հրանոյշ Յակոբեանի խօսքերով, իր գլխաւոր խորհրդատուն այժմ մայրն է:

«1983թ, երբ ես դարձայ Հայաստանի երիտասարդութեան կենտկոմի քարտուղար, եղբայրս էլ` Զոդի հանքերի տնօրէն, հայրս մեզ նստեցրեց եւ ասաց. երկուսդ էլ մեծ ճամփայ էք դուրս եկել, կեանքում, եթէ այդպէս է յաջողուել, դուք պէտք է նուիրուէք գործին մինչեւ վերջ եւ երկրորդ` պէտք է պատիւ ստեղծէք, եթէ ձեզանից որեւէ մէկը որեւէ անօրինական, սխալ քայլ արեց, ինձ հետ գործ չունէք: Իմ հօր պատուիրանը ես եւ իմ ընտանիքի անդամները մինչեւ այսօր պահում, պահպանում ենք սրբօրէն:

Ես Ճակատագրի կամօք այնպիսի ընտանիքում եմ ծնուել, որ իմ ծնողները ինձ համար օրինակ են եղել, նրանք մեծ ազդեցութիւն են ունեցել իմ կեանքի ճանապարհի վրայ»,- կ՚ըսէ նախարարը:

Հայրը մասնագիտութեամբ պատմաբան էր, փիլիսոփայ, բանասէր, մայրը` պատմաբան, աշխատած է դպրոցի տնօրէն:

hranoush2

Հրանոյշ Յակոբեան յետադարձ հայեացք նետելով իր կեանքին, չի զղջար իր որեւէ արարքին համար. «Կ´անէի այն, ինչ արել եմ, իմ անցած ճանապարհում չկայ որեւէ բան, որի համար զղջամ: Սխալներ կան, թերութիւններ կան, բայց սկզբունքային հարց չկայ, որտեղ ես ամօթ զգամ, որտեղ իմ խիղճը տանջի»,- կը նշէ ան:

hranush-hagopian

ԿՆՈՋ ԴԵՐԻՆ ԵՒ ՀԱՅ ԿԱԿԱՆՑ ՄԱՍԻՆ

«Կնոջ դերը հասարակութեան մէջ երեխաներ դաստիարակելն է եւ երբ կինը սկսում է երեխայ դաստիարակել, նա իր հասակակից տղամարդուց առնուազն տասը տարով ետ է մնում: Ես աշխատում եմ, ես կին չեմ խաղում: Ինչ կանացի հմայք, նազանք, ես դա չեմ ընդունում, կանացի խելքն է կարեւոր: Կին լինելը ինձ չի խանգարել, ես իմ աշխատանքային տարիների ընթացքում չեմ յիշում, որ որեւէ տղամարդ ինձ վիրաւորի:

Եթէ ես տղամարդուն կարող եմ ներել իր ծայրայեղութիւնների համար` խմել, ծխել, կնոջը չեմ ներում. հայ կինը պէտք է չափաւոր լինի ամէն ինչում: Իմ հաւատամքը հայ կինն է, իսկ ամենամեծ օրինակը` մայրս: Կինն ընտանիքում պէտք է լինի ամենախելացին ու կազմակերպուածը, որպէսզի կարողանայ ցոյց չտալով կառավարել ընտանիքը, անել այնպէս, որ ընտանիքի գլուխը լինի հայ տղամարդը: Կ’ուզէի նաեւ, որ հագուկապի մէջ, ընդունելով գեղեցիկը, մոդայիկը, ժամանակակիցը, երբեք-երբեք չափի հարցում մեզ չկորցնենք: Եթէ բոլոր ազգերի կանանց շարեն, հայ կինը պիտի տարբերուի իր կերպարովէ,- կը կարծէ Հրանոյշ Յակոբեան:

Հրանուշ Հակոբյան1

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Անձնականի մասին տիկին Յակոբեան չի սիրեր խօսիլ: Կ´ըսէ`  դպրոցական սէրեր ալ չեն եղած: «Ես շատ ուժեղ եմ եղել, բոլորը ինձանից վախեցել են»,- կ´ըսէ:

Հրանոյշ Յակոբեան ամուսնալուծուած է եւ չունի երեխաներ. «Մի բան պէտք է կորցնես, որ միւսը լաւ լինի, երբ մի բան ջարդւում է, այլեւս վերջացաւ: Ես այդ էջը փակել եմ: Ես նուիրուել եմ այստեղ: Ես կարծում եմ, որ ընտանիքի ամենամեծ կապը երեխան է, եթէ երեխայ չկայ, ուրեմն ընտանիքը չի կայանում, առաւել եւս եթէ մի մեծ սէր էլ չկայ: Քրոջս եւ եղբօրս երեխաները բոլորը իմն են, ես ամենահարուստ  մայրն եմ, նրանք ինձ իրենց ծնողներից շատ են սիրում: Ես երջանիկ եմ այստեղ, իմ աշխատանքով, իմ ընտանիքով, իմ մտերիմների տուած ջերմութեամբ: Կարծում եմ` ես ոչ լիարժէք կեանքով չեմ ապրել»:

ԻՐ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

«Ես մի քիչ էմոցիոնալ եմ, ինչը խանգարում է, եթէ ես մի քիչ անտարբեր լինէի, մի քիչ էլ էգոիստ, աւելի լաւ կը լինէր, բայց չեմ, ես արտաքինից շատ խստաբարոյ եմ երեւում, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ փափուկ եւ մեղմ սիրտ ունեմ, ինձ անմիջապէս կարելի է խեղճացնել որեւէ մարդկային ճակատագիր իմ առաջ դնելով: Մէջս անանձնականը շատ է եւ քանի կեանքս առաջ է գնում, այնքան աւելանում է. դա լաւ չէ, բայց չեմ կարողանում կանգնել, աշխատանքը ինձ տանում է»,-  կը խոստովանի նախարարը:

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

hakobyan2

«Երիտասարդ տարիներին աւելի սուր էի վերաբերում քննադատութեանը, այսօր աւելի անտարբեր եմ դարձել: Եթէ ճիշդ է քննադատութիւնը, ապա անպայման այդ մասին մտածում եմ, փորձում ուղղել կամ ուղղուել»:

ԱՌՕՐԵԱՆ

03

«Աշխատում եմ առաւօտից մինչեւ երեկոյեան շատ ուշ: Առաւօտեան արթնանում եմ, արագ-արագ ինձ կարգի բերում, խմում մէկ բաժակ սուրճ եւ շտապում աշխատանքի, աշխատասենեակում նախ ստուգում եմ 2 ելէկտրոնային փոստերս, արագ թերթում եմ թերթերը, յետոյ հանդիպումներ, քննարկումներ: Ես չեմ յիշում վերջին տարիներին կիրակի օր, որ աշխատանքի չգամ: Խոհանոց գրեթէ չեմ մտնում, բայց շատ եմ սիրում, եւ պատճառն այն է, որ քիչ եմ լինում այնտեղ: Ձեռքիցս շատ բան է գալիս: Չկայ այնպիսի ճաշատեսակ, որ ես չկարողանամ պատրաստել: Ամենադժուար բանն ասեմ. նոյնիսկ կարողանում եմ անկողինները քանդել, բուրդը լուանալ, ներքնակ, վերմակ կարել: Հիմա էլ երբեմն ամրանը մամայիս օգնում եմ այդ գործերում:

Հանգստանում եմ երեխաների, թոռնիկների հետ, ընտանիքի գրկում, աղմկոտ տեղեր, խնջոյքներ չեմ սիրում, սիրում եմ բնութեան գրկում թափառել, ընթերցել, եթէ դրա ժամանակը լինում է, հրաշք կը լինէր, եթէ կարողանայի շաբաթական գոնէ մի ժամ թենիս, բադմինտոն խաղալ: Թենիսից եւ բադմինտոնից առաւել սիրում եմ բանաստեղծութիւններ կարդալ եւ սովորել.Ասմունքն է իմ հոբբին»:

ՈՃԸ.

jpg

«Սիրում եմ չափաւոր, պաշտօնական հագուստը, ներկայանալի, ճաշակով հագնուել, որովհետեւ ամէն օր քո ազգն ես ներկայացնում, պետութիւնդ, իրաւունք չունես գզգզուած, վատ հագնուած լինել: Բայց խօսքը պրենտների, մեծ գումարների մասին չէ:

Հագուստը գնում եմ ճամփորդութիւնների ժամանակ, նախընտրում եմ ֆրանսիական օծանելիք, սիրում է կրել մարգարիտներ եւ կրծքազարդեր, իսկ հագուստը պաշտօնական եւ դասականը, ընդ որում գերակշռում է սեւը եւ սպիտակը: Սկզբնական շրջանում հագուստս ընտրելիս ինձ օգնում էին քրոջս աղջիկները, հիմա այդ առումով մի քիչ խեղճացել եմ, որովհետեւ ամուսնացրել եմ: Կարեւոր է հագուստը լինի յարմարաւէտ եւ դրանով դու քեզ լաւ զգաս: Ամերիկայում մէկ ժամ խանութ մտնելով` ընտրում եմ հագուստս»:

hakobyan1 հակկահ Hranush-Hakobyan

 Նիւթի աղբիւրներ` «Հետք»  լրատուական կայք, «Սպիտակ անկիւն» հաղորդաշար

Scroll Up