Ապրիլ 24-ի Արդարութեան Քայլարշաւին Վերաբերեալ Կարեւոր Տեղեկութիւններ (Տեսաներիզ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/0418march-300x225.jpg)
Ապրիլի 24ին, Ուրբաթ օրը, Արդարութեան Քայլարշաւին, բազմահազար ամերիկահայերի կը միանան ընտրուած պաշտօնեաներ, մարդու իրաւունքների ջատագով այլազգիներ՝ յիշատակելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակն ու արդարութիւնը վերականգնելու կոչով դիմելու Թուրքիայի կառավարութեանը: Քայլարշաւը Ցեղասպանութեան ոգեկոչման միակ ձեռնարկն է լինելու Լոս Անջելեսի ողջ տարածքում Ապրիլի 24ին եւ իր մեծութեամբ երկրորդը՝ ողջ աշխարհում, Հայաստանից յետոյ: Այն կազմակերպել է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յանձնաժողովը, որի կազմում են 19 կազմակերպութիւններ ու եկեղեցիները:
Ստորեւ ներկայացնում ենք Արդարութեան Քայլարշաւի մասին մանրամասն տեղեկութիւններ.
ՔԱՅԼԱՐՇԱՒԻ ՈՒՂԻՆ
Քայլարշաւը սկսուելու է Ուեսթերն եւ Սանսեթ պողոտաների անկիւնից՝ Փոքրիկ Հայաստանում, առաւօտեան ժամը 10ին:
Մասնակիցները քայլելու են 6 մղոն՝ Փոքր Հայաստանից մինչեւ Թուրքիայի հիւպատոսութիւն, որը գտնւում է 6300 Ուիլշըր բուլվար հասցէում, որտեղ բողոքի ցոյց կ՛անցկացուի Թուրքիայի կառավարութեան դէմ՝ Հայոց Ցեղասպանութիւնը շարունակաբար հերքելու համար:
Լոս Անջելեսի քաղաքապետարանը փակելու է քայլարշաւի ուղու փողոցները ողջ երկայնքով՝ ապահովելու համար քայլարշաւի մասնակիցների, տեղի բնակիչների եւ գործարարների անվտանգութիւնը:
ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԵՒ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յանձնաժողովը Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետ համատեղ հոգացել է կայանատեղիների եւ փոխադրամիջոցների մասին՝ օգնելով, որ Արդարութեան Քայլարշաւի մասնակիցները յարմարաւէտօրէն հասնեն նախատեսուած վայր ու վերադառնան:
Քայլարշաւի մասնակիցներին խորհուրդ ենք տալիս օգտուել մետրոյից: Այս դէպքում, մենք առաջարկում ենք օգտուել կազմակերպիչների կողմից նախատեսուած երեք կայանատեղիներից՝ նուազագոյն վճարով: Այնուհետեւ՝ մետրոյի Կարմիր գծով հասնել Հոլիվուդ եւ Ուեսթերն կայարաններ, որտեղից էլ քայլել դէպի Սանսեթ պողոտայ: Նշուած կայանատեղիներում եւ մետրօների մուտքի մօտ ձեզ կը դիմաւորեն կամաւորներ, ովքեր ձեզ կ՛ուղորդեն դէպի քայլարշաւի մեկնակէտ եւ կը տրամադրեն անհրաժեշտ տեղեկութիւններ:
ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԸ ԳՏՆՒՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ
«Դոլբի» թատրոնի կայանատեղին Հոլիվուդի եւ Հայլանդի խաչմերուկում, ունի 3000 կայանատեղի, որտեղ կարելի է հասնել Հայլանդից եւ մետրոյի Կարմիր գծով, որ կը տանի ձեզ դէպի Հոլիվուդ եւ Ուեսթերն կայարաններ՝ քայլարշաւի մեկնակէտը:
Նորթ Հոլիվուդ մետրոյի կայարան. մասնակիցները Սան Ֆերնանդօ հովտից կարող են Օրենջ Մետրօտրանզիտ աւտոբուսներ կամ մեքենայով հասնել Չենդլեր կայարան, կամ Եունիվերսալ մետրոյի կայարան եւ մետրոյի Կարմիր գծով հասնել Հոլիվուդ եւ Ուեսթերն. կայանատեղիները սահմանափակ են:
Լոս Անջելես Քոնվենշըն սենթր. այստեղ նախատեսուած է 10 հազար կայանատեղի: 1201 Սաութ Ֆիգերոյա փողոցում, 7րդ փողոցի մետրոյի կայարանից նստել մետրոյի Կարմիր գիծը՝ հասնելու համար Հոլիվուդ եւ Ուեսթերն պողոտաներ:
Թուրքիայի հիւպատոսարանից վերադառնալու համար, մասնակիցները կարող են օգտուել նախատեսուած աւտոբուսներից, որ ուղեւորուելու են դէպի Հոլիվուդ եւ Հայլանդ մետրոյի կայարան:
Քայլարշաւին մասնակցելու համար Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի յանձնաժողովը տրամադրելու է յատուկ փոխադրամիջոցներ, որոնք ձեզ կը սպասեն առաւօտեան ժամը 8ից սկսած, հետեւեալ քաղաքներում: Տեղերը սահմանափակ են լինելու, ուստի խորհուրդ է տրւում նախապէս գրանցուել՝ ապահովագրելով ձեր տեղերը աւտոբուսներում հետեւեալ կայքում՝ www.March4Justice.org.
Բըրբենք. Սուրբ Լէոն եկեղեցի՝ 3325 Նորթ Գլենոքս բուլվար, նաեւ՝ «Արբատ» ճաշասրահի դիմաց՝ 711 Սաութ Սան Ֆերնանդօ բուլվար.
Գլենդել. Ս. Մարիամ Աստուածածին եկեղեցի՝ 500 Սաութ Սենթրալ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ կաթոլիկ եկեղեցի՝ 1510 Իսթ Մաունթէյն, Գլենդել Հայ Սքուլ՝ 1440 Իսթ Բրոդուէյ, Մէյփլ փարք՝ 820 Իսթ Մէյփլ, «Անուշ» ճաշասրահի դիմաց՝ 1320 Ուեսթ Գլենոքս, Հոլֆուդզ՝ 331 Նորթ Գլենդել.
Փասադենա. Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի՝ 2215 Իսթ Քոլորադօ, ՀԲԸՄ Վաչէ եւ Թամար Մանուկեան աւագ դպրոց՝ 2495 Իսթ Մաունթէյն.
Թահանգա. «Գրէյթ Սիզըր» ճաշասրահ՝ 6723 Ֆութհիլ.
Քանոգա Փարք. ՀԲԸՄ Մարի Մանուկեան դպրոց՝ 6844 Օքդէյլ,
Էնսինօ. Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ 5300 Ուայթ Օք,
Նորթ Հիլզ. Ս. Նահատակաց տարրական դպրոց՝ 16617 Փարթենիա,
Նորթ Հոլիվուդ. Վալի Փլազա փարքինգ՝ Լորել Քէնյըն եւ Վիքթըրի բուլվար,
Վեն Նայս. Ս. Պետրոս եկեղեցի՝ 17231 Շըրման Ուէյ,
Մոնթեբելլօ. Ս. Խաչ տաճար՝ 900 Ուեսթ Լինքոլն աւենիու,
Սանտա Անա՝ Քառասուն Նահատակների հայկական եկեղեցի՝ 5315 Ուեսթ Մըքֆեդն աւենիու։
Եթէ չէք ցանկանում օգտուել նշուած փոխադրամիջոցներից, ձեր միջոցներով կարող էք դիմել «Սիթի Քեբ» տաքսի ծառայութեան, որոնց հետ Ապրիլի 24ի համար կայ յատուկ պայմանաւորուածութիւն: «Սիթի Քեբ»ի հեռախօսահամարն է՝ 888-248-9222:
ՅԱՐՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Լոս Անջելեսի քաղաքապետարանը հոգացել է, որ ուղիները քայլարշաւի մասնակիցների համար լինեն հնարաւորինս յարմարաւէտ: Նախատեսուած են լինելու բուժկէտեր, պէտքարաններ, անվտանգութեան աշխատակիցները հոգալու են մասնակիցների ապահովութիւնը:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ
Արդարութեան Քայլարշաւի մասնակիցները, ցանկալի է, որ լինեն սեւ կամ մանուշակագոյն հագուստով: Յորդորում ենք վերցնել ջուր եւ արեւից պաշտպանող միջոցներ:
Քայլարշաւի մասնակիցներին, ըստ ցանկութեան, կը տրուեն յատուկ գրութիւններով պաստառներ:
Եթէ հետաքրքրուած էք Արդարութեան Քայլարշաւի համար կամաւոր լինելու, խնդրում ենք այցելել հետեւեալ կայք՝ www.March4Justice.org եւ արձանագրուել:
ՄԱՍՆԱԿՑԵ՛ՆՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՒԻՆ
Իւրաքանչիւր ամերիկահայի բարոյական պարտքն է մասնակցել Ապրիլի 24ի Արդարութեան Քայլարշաւին: Նրանք, ովքեր չեն կարողանայ մասնակցել 6 մղոն տարածութեամբ ամբողջ քայլարշաւին, կարող են միանալ տարբեր հատուածներում կամ՝ Թուրքական հիւպատոսարանի մօտ:
Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակը ոգեկոչելու համար, կոչ ենք անում բոլոր գործարարներին փակելու իրենց աշխատատեղերն ու միանալու Արդարութեան Քայլարշաւին: Ձեր աշխատավայրի փակ լինելու մասին յատուկ պատրաստուած տարբերանշաններ ձեռք բերելու համար կարող էք զանգահարել Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակ՝ (818) 500-1918։
Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելէք հետեւեալ կայքերը՝ March4Justice.org կամ
Facebook.com/AGCCWUSA
Այս մասին յայտնած է Ասպարեզ: