Լեհաստանի ԱԳՆ-ն չի կարծում, որ Ղարաբաղ այցելելու համար լեհերին պէտք է Ադրբեջանի թոյլտւությունը

Օրերս Բաքւում Լեհաստանի դեսպանատունը յայտարարութիւն է տարածել, որում յայտնում է, որ Լեհաստանի քաղաքացիներն առանց Ադրբեջանի իշխանութիւնների թոյլտուութեան չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ:
Ինչպէս յայտնել են «Հայերն այսօր»-ին Երեւանում Լեհաստանի դեսպանատնից, այդ յայտարարութիւնը հիւպատոսային տեղեկատուութիւն է, այլ ոչ թէ Լեհաստանի ԱԳՆ պաշտօնական դիրքորոշումը:
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբան այցել է ԼՂՀ, որտեղ հանդիպել է անկախ հանրապետութեան ղեկավարութեան հետ: Այդ այցելութիւնն առաջացրել է Բաքուի դժգոհութիւնը: Ադրբեջանի Ագն-ն ԵԽ պատգամաւորին յայտարարել է որպէս «պերսոնայ նոն գրատա»: