Նորաբաց բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում անցկացվել է առաջին միջոցառումը

 Եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի երեք մարզադաշտերում անցկացվել է առաջին մարզական միջոցառումը։

Մարզական խաղերին մասնակցել են «Փյունիկ» հաշմանդամների միության բասկետբոլիստները, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերում մրցել են Երևանի համար 52 հիմնական դպրոցի աշակերտները։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը նշել է, որ մարզադաշտն ակտիվորեն ներառված է լինելու քաղաքապետարանի մարզական տարբեր միջոցառումների անցկացման հասցեների ցանկում։

panarmenian.net

Scroll Up