Գերմանիայի հրեաների առաջնորդը Բեռլինին կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը

Գերմանիայի համաշխարհային հրեական կոնգրեսի ներկայացուցչության ղեկավարը Բեռլինին  կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է NEWS.am-ը:

«100 տարի առաջ Օսմանյան կայսրության կառավարությունը հրամայեց արտաքսել 1 մլն հայերի։ Նրանք սպանվեցին կամ անապատում սովից ու ծարավից մահացան»,- հայտարարել է Յոզեֆ Շուսթերը Der Tagesspiegel գերմանական թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը հետագայում հիմք ծառայեց Ադոլֆ Հիտլերի համար նացիստների պլանը կյանքի կոչելու եւ հրեաների Հոլոքոստը կազմակերպելու համար։ «Այդ սարսափելի իրադարձությունները պետք է կոչվեն այնպես, ինչ իրականում եղել է, այն է՝ ցեղասպանություն»,- հայտարարել է Շուսթերը։

Scroll Up