Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Կոլորադոյի Բոուլդեր քաղաքը ապրիլի 24-ը կճանաչի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, գրում է Artsakhpress-ը:
Daily Camera-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհրդի անդամ Ջորջ Քարաքեհյանը երեքշաբթի քաղխորհրդի հանդիպումը բացել է հաջակցություն Հիշատակի օրվա բանաձևի ընթերցմամբ։ Նշվում է, որ Հիշատակի օրը կճանաչվի նաև նահանգի մակարդակով։
Նշվում է, որ Եվրոպայում ցեղասպանության արդարացմանն ուղղված «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին» Հիտլերի հայտնի արտահայտությունն արտաբերելիս Քարաքեհյանի մոտ թեթևակի շնչահեղձություն է նկատվել։