Հայերենն աշխարհի ամենաարտասովոր լեզուների տասնյակում է
Հայերենն ընդգրկվել է աշխարհի ամենաարտասովոր լեզուների տասնյակում` 239 լեզուների ուսումնասիրման արդյունքում: Այդ ցուցակում առաջին տեղում է միշտեկյան լեզուն, որով խոսում է 6000 մարդ` Մեքսիկայի Օահակա նահանգում եւ որն ամենաքիչն է նման աշխարհի մյուս լեզուներին, գրում է «Foreign Policy»-ին:
Գիտնական Թայլեր Շնյոբելենն ու լեզվաբանական տեղեկատվության մշակման «Idibon» ընկերության հետազոտողները, օգտագործելով լեզվական կառուցվածքների համաշխարհային քարտեզը, լեզուները կոդավորել են 21 բնութագրիչներով:
Երկրորդ տարօրինակ լեզուն է ճանաչվել նենեցական լեզուն, որով խոսում են Սիբիրում, իսկ հետո չոկտավական լեզուն, որն Ամերիկայի բնակիչների լեզուներից է:
Այդուհանդերձ, արտասովոր լեզուներից մի քանիսը լայնորեն տարածված են: Արեւելահայերենը իններորդ տեղում է, որին հաջորդում է գերմաներենը: Անգլերենը զբաղեցնում է 33-րդ տեղը:
News.am