Ջանֆիդայում Ցեղասպանության տարելիցին նվիրված խաչքարեր կօծվեն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 18-ին՝ ժամը 12.00-ին, Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում տեղի կունենա Սուրբ Կարապետ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված երկու խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որը կիրականացնի Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանը:
Միջոցառմանը ներկա կլինեն և ելույթով հանդես կգան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու բազմաթիվ պաշտոնյաներ ՌԴ-ից, ովքեր մասնակցելու են նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղի ունենալիք մի շարք այլ միջոցառումներին:
Ջանֆիդա համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին առաջին ու միակ աղոթատեղին է, որը թույլ է տալիս արմավիրցիներին մոտ լինել սեփական հավատքին: