Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն Եվրոպայում հեղինակավոր մրցանակ է շնորհվել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն եվրոպական մշակութային ժառանգության ամենահեղինակավոր՝ «Եվրոպայի միության մշակութային ժառանգություն» մրցանակն է շնորհվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, գրում է Արցախպրեսը, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը նշել է, որ մրցանակն իրենց շատ է հուզել։

 «Մեր պապերի հոգիներին ունեցած մեր պարտքը որոշ չափով վճարեցինք»,-ասել է նա։

 Մրցանակը եկեղեցուն շնորհվել է «Պահպանություն» անվանակարգում։

 14-րդ դարում կառուցված, սակայն հայերի տեղահանությունից հետո լքված եկեղեցին կիսով չափ ավերվել էր, սակայն 2011 թվականին վերակառուցվել և վերաբացվել է որպես հայկական եկեղեցի։

 Որպես եկեղեցուն մրցանակի արժանացնելու դրդապատճառ՝ նշվել է «Եկեղեցու վերակառուցման համար տեղի իշխանության և հայ համայնքի ջանքերը»։

 

Scroll Up