Օլանդն ապրիլի 24-ին կմեկնի Երևան. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի իր հարգանքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-այսօր՝ ապրիլի 15-ին բրիֆինգի ժամանակ ասել է Նադալը: Նրա խոսքով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ֆրանսիայում՝ մշակութային կազմակերպությունների ու տեղական իշխանությունների կողմից, Արցախպրեսի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Scroll Up