Նիկոսիայի հայկական եկեղեցին «ԵՄ մշակութային ժառանգություն» մրցանակ է ստացել
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի հայկական եկեղեցին Europa Nostra կազմակերպության հեղինակավոր մրցանակի է արժանացել: Այս կազմակերպությունը ներկայացնում է այն քաղաքացիներին, որոնք շահագրգռված են Եվրոպայի մշակութային եւ բնական ժառանգության պահպանմամբ, գրում է NEWS.am-ը:
Ըստ Cyprus Mail-ի, Եվրահանձնաժողովն ու Europa Nostra-ն ապրիլի 14-ին հրապարակել են «Եվրամիության մշակութային ժառանգություն» անվանակարգի հաղթողին, որն այդ ոլորտում Եվրոպայի ամենահեղինակավոր մրցանակն է:
Պարգեւատրումը կայանալու է հունիսի 11-ին, Օսլոյում: Արարողության ժամանակ հաղթողներից 7-ին գրան-պրիի դափնեկիր կհայտարարեն եւ յուրաքանչյուրին 10 հազար եվրո կհանձնեն, իսկ նրանցից մեկն առցանց-քվեարկության արդյունքում կարժանանա «Հասարակության ընտրություն» մրցանակին: