Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի «Մուսա լեռ» հայրենակցական միության վարչության անդամներին

Ապրիլի 10-ին նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի «Մուսա լեռ» հայրենակցական միության վարչության անդամներին՝ վարչության ատենապետ Պերճ Ղարիբյանի գլխավորությամբ:

  Պերճ Ղարիբյանը նախարարին ներկայացրեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի տոնախմբության միջոցառումների ծրագիրը:

  Ավանդաբար Հայաստանում սեպտեմբեր ամսին նշվող Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունն այս տարի կնշվի հատուկ շուքով և բազմաբնույթ միջոցառումներով: Հայաստան կժամանեն աշխարհի տարբեր երկրներում ապրող ավելի քան 300 մուսալեռցիներ և հյուրեր: Սպասվում է մեծ պատվիրակություն Լիբանանի Այնճար գյուղաքաղաքից, որի բնակչության հիմնական մասը մուսալեռցիներ են:

  Գնահատելով Մուսա լեռան հերոսամարտը՝ որպես հայ ժողովրդի քաջության, միասնականության, անկոտրում կամքի ու հերոսական ոգու դրսևորում,  նախարարը պատրաստակամություն հատնեց կազմակերպչական լայն աջակցություն ցուցաբերել տոնախմբության պատշաճ իրականացմանը:

m2 m3

Scroll Up