Արգենտինայի Պատգամավորների պալատը հայ ժողովրդի հետ համերաշխության հռչակագիր է ընդունել
Արգենտինայի Պատգամավորների պալատն անցկացրեց այս տարվա առաջին նիստը, որի հիմնական նպատակն էր երկրի երկաթուղային ցանցի վերածննդի համար միջոցառումների ընդունումը:
Նիստի ժամանակ քննարկվել են նաև այլ հարցեր, ընդունվել` մի շարք հռչակագրեր: Մասնավորապես հռչակագիր է ընդունվել, որով երկիրը համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: