Դաւիթ Անյաղթի անւան 8-րդ շրջանի բարձրագոյն ուսման շրջանաւարտների եւ ուսանողների գնահատման երեկոյ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/130629a04.jpg)
Յունիսի 28-ի երեկոյեան Թեհրանի Հայ ակումբի սրահում, Հայ համալսարանականների ընդհ. միութեան եւ Հայ ակումբի միասնական նախաձեռնութեամբ կայացաւ Դաւիթ Անյաղթի անւան 8-րդ շրջանի բարձրագոյն ուսման շրջանաւարտների եւ ուսանողների (գերլիսանս եւ դոկտորա) գնահատման երեկոն:
Բացման խօսքից յետոյ բանախօսեց ճրտգ. դոկտ. Արմէն Ադամեանը, ծրագրի գեղարւեստական բաժնում ասմունքեց Ագաթա Աբրահամեանը, մեներգեց Լուսինէ Միքայէլեանը, եւ դաշնամուրային կատարմամբ ելոյթ ունեցաւ Արին Աւանէսեանը:
Այնուհետեւ գնահատագրեր տրւեցին բարձրագոյն ուսման գերլիսանսի եւ դոկտորայի շրջանաւարտ եւ աւարտման սեմին գտնւող գերազանցիկ ուսանողներին:
Ծրագիրն աւարտւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի շնորհաւորական եւ խրախուսիչ խօսքով:
www.alikonline.ir