Դաւիթ Անյաղթի անւան 8-րդ շրջանի բարձրագոյն ուսման շրջանաւարտների եւ ուսանողների գնահատման երեկոյ

Յունիսի 28-ի երեկոյեան Թեհրանի Հայ ակումբի սրահում, Հայ համալսարանականների ընդհ. միութեան եւ Հայ ակումբի միասնական նախաձեռնութեամբ  կայացաւ Դաւիթ Անյաղթի անւան 8-րդ շրջանի բարձրագոյն ուսման շրջանաւարտների եւ ուսանողների (գերլիսանս եւ դոկտորա) գնահատման երեկոն:

Բացման խօսքից յետոյ բանախօսեց ճրտգ. դոկտ. Արմէն Ադամեանը, ծրագրի գեղարւեստական բաժնում ասմունքեց Ագաթա Աբրահամեանը, մեներգեց Լուսինէ Միքայէլեանը, եւ դաշնամուրային կատարմամբ ելոյթ ունեցաւ Արին Աւանէսեանը:

Այնուհետեւ գնահատագրեր տրւեցին բարձրագոյն ուսման գերլիսանսի եւ դոկտորայի շրջանաւարտ եւ աւարտման սեմին գտնւող գերազանցիկ ուսանողներին:

Ծրագիրն աւարտւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի շնորհաւորական եւ խրախուսիչ խօսքով:

www.alikonline.ir

Scroll Up