Թուրքիայի հայկական դպրոցներին շնորհվել են մրցանակներ

Թուրքիայում «Մասնավոր դպրոցների միություն» կազմակերպության ամենամյա մրցանակաբաշխության արարողությանն այս տարի տարի մասնացկել են հայկական դպրոցներ և ստացել մրցանակ:
Մարտի 26-ին Ստամբուլում անցկացված մրցանակաբաշխությանը հայկական դպրոցներից ներկայացված էին՝ Եսայան դպրոցի տնօրեն Սաթենիկ Նիշանը, Քալֆայան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Արման Ութուջույանը, Թարգմանչաց դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Հայկ Ասլանյանը, Դադյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Արսեն Արշըքը, Ֆերիքյոի Մերամեթչիյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Ավետիս Հաջինյանը և Բեզիջյան դպրոցի խորհրդի ներկայացուցիչ Սևան Գուրունը:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մրցանակներ են ստացել Ունջույան, Քարագյոզյան, Փանգալթ Մխիթարյան, Սահակյան Նունյան դպրոցները, Յեշիլքոյի հայկական դպրոցը: Մրցանակները հանձնել է կազմկերպության համանախագահ Յուսուֆ Թավուկչուօղլուն: Մրցանակաբաշխության ցուցակում ընդգրկված է եղել 92 դպրոց, որոնցից ամենահինը հայկական Օրթաքոյի Թարգմանչաց դպրոցն է, որը հիմնվել է 230 տարի առաջ: