Սբ. Հարության խորհուրդը մեկնաբանում է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը.տեսանյութ

Ավագ շաբաթ
Ավագ շաբաթը հիշատակում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը` Քրիստոս գերեզման դրվելով իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Այս օրը սգո և տրտմության օր է:
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի Հրաշափառ Հարության ավետիսը, որով և ամբողջանում և իմաստավորվում է Մեծ Պահքը: