Ուոթերթաուն քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ կկայանան

Ապրիլի 18-ին Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Ամերիկյան թանգարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը. լուռ վկայություն» և «Հետքերոց որբերի հայոց» ցուցահանդեսների բացման արարողությունը, գրում է armeniangenocide100.org-ը:

The Armenian Weekly պարբերականի հաղորդմամբ, «Հայոց ցեղասպանությունը. լուռ վկայություն» ցուցահանդեսը Ցեղասպանության սարսափելի իրադարձությունների և դրանց հետևանքների գեղարվեստական արտահայտումն է: Նկարիչների անձնական փորձով և հուզականությամբ ուսումնասիրվում են հիշողությունը և ժառանգությունը և Ցեղասպանության հուզական ազդեցությունը վիճակագրության սահմաններից դուրս:

Ցուցահանդեսին մասնակցում են 26 արվեստագետներ իրենց ժամանակակից աշխատանքներով: Ցուցահանդեսը բաց կլինի մայիսի 17-ից Ադել և Հայկ Տեր-Մանուելյանների պատկերասրահում:

«Հետքերով որբերի հայոց» ցուցահանդեսը պատմում է Մերձավոր Արևելքի հիմնադրամի մարդասիրական առաքելության պատմությունը: Rockefeller արխիվային կենտրոնի Մերձավոր Արևելքի հիմնադրամի հազվագյուտ լուսանկարները՝ վերականգնված Նարեկացի արվեստի միությունում, ցույց են տալիս՝ ինչպես էր ամերիկյան մարդասիրական առաքելությունն օգնում փրկվել Ցեղասպանության պատճառով որբացած հազարավոր հայ երեխաներն: Ցուցահանդեսը բաց կլինի մայիսի 17-ից Թերջենյան-Թոմաս պատկերասրահում:

Scroll Up