Վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը նվիրված կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Երեւանյան արվեստասերները այս շաբաթ կարող են վայելել հայ ժողովրդի բարեկամ, վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:
1tv.am-ի փոխանցմամբ՝ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Գրեմիի» ու միջազգային շատ այլ մրցանակների դափնեկիրը բազմիցս է շեշտել նվիրվածությունը Ցեղասպանության համաշխարհային ճանաչման արշավին: Հավատարիմ խոստմանը՝ Կիսինը շարունակում է մերժել Թուրքիայից ստացվող բոլոր հրավերները: