Տաղանդավոր Դալիթայի նոր երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.տեսանյութ

Տաղանդավոր երգչուհի, Մանկական Եվրատեսիլ-2011-ի մասնակից Դալիթան Լիբանանում նոր տեսահոլովակ է նկարահանել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայերինն է» երգի հիման վրա:

Դալիթան «Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց  երգի և տեսահոլովակի ստեղծագործական խմբին.

Տեսահոլովակի ռեժիսոր` Հովիկ Հակոբյան, երաժշտության հեղինակ՝ Էմմա Ասատրյան, խոսքերի հեղինակ՝  Անիտա Հախվերդյան, ջութակահար՝ Արամ Հարությունյան, գործիքավորումը՝ Դավիթ Ջավադյանի: Ձայնագրությունը կատարել է  A  Production-ը:

Դալիթան տեղեկացրեց նաև, որ տեսահոլովակը նկարահանվել է Լիբանանի «Ս. Խաչ Հարպոյյան» բարձրագույն վարժարանի հովանավորությամբ։

aaaa

Scroll Up