Պետդուման Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտող փաստաթուղթ կընդունի

Ռուսական դուման ապրիլին պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունել: Armlur.am հաղորդմամբ, այդ մասին է հայտարարել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին: 

«Նախկինում Պետդուման արդեն կոշտ հայտարարություն էր ընդունել, որով դատապարտում էր 1915թ. Ցեղասպանությունը: Այնտեղ նաև այլ երկիրներին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու ուղերձ կար: Նման հայտարարություն Պետդումայի կողմից կընդունվի ապրիլի կեսին», – նշեց նա:

Ըստ armeniangenocide100.org-ի՝ Սլուցկին նաև հայտնեց, որ Պետդուման ապրիլի վերջին պատվիրակություն կուղարկի Հայաստան: «Այսօր մեզ համար կարևոր է հայերի կողքին լինել այդ օրը», – ընդգծեց նա:

Scroll Up