Ամերիկյան առևտրի կենտրոնի դեմ դատական հայց է ներկայացվել Ցեղասպանության թեմայով շապիկների վաճառքի արգելքի առնչությամբ

Pentagon Records ձայնագրման լեյբլի ղեկավարները դիմում բողոք են ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ պնդելով, որ Americana առևտրի կենտրոնի ղեկավարությունը խտրականություն է դրսևորել իրենց նկատմամբ, ըստ rmeniangenocide100.org-ի՝ փոխանցում է Glendale News-Press-ը: 

Pentagon Records-ը սկսել էր Հայոց ցեղասպանության մասին իրազեկող շապիկներ վաճառել առևտրի կենտրոնում, սակայն վերջինիս ղեկավարությունը պահանջել էր այլևս չցուցադրել շապիկները: Ամերիկանայի Facebook էջում հաղորդակցություն էր տարածվել, որով նրանք ներողություն էին խնդրում վաճառողից և ասում, որ նա կրկին կարող է ցուցադրել շապիկները:

Այնուամենայնիվ, Pentagon Records-ի մենեջեր Թինա Չուլջյանն ասել է, որ անձնապես առևտրի կենտրոնի ղեկավարությունից է ներողություն սպասում: Իսկ մինչ այդ, 1915-ի ցեղասպանության թեմայով շապիկները չի ցուցադրի: «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Americana-ն հասկացել է իր սխալը», ասել է Չուլջյանը: Pentagon Records-ը նաև վնասի փոխհատուցում է պահանջում, բայց, ինչպես ասել է ձայնգարման լեյբլի փաստաբան Ռիչարդ Ֆոսթերը, «կազմակերպությունն ամբողջ հասույթն օգտագործելու է՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դրա մասին իրազեկվածության բարձրացմանը»:

Scroll Up