Ծաղկազարդի տոնակատարությունը Ջավախքում.լուսանկարներ

Մարտի 29-ին Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ:  Սուրբ Խաչ Եկեղեցում պատարագիչն էր Տեր Տաթև քահանա Մարուքյանը,  որը հանդիսապետում էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանը: Պատարագի ավարտից հետո   մանուկների օրհնության կարգ կատարվեց և օրհնվեց ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին: Ինչպես գիտենք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր: Այս ամենի մասին տեղեկանում ենք Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից:

Ջավախքցիների հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում: Լեփ-լեցուն եկեղեցու կամարների ներքո տարածված  էր հոգևոր սերն և ջերմությունը:

Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահում են ամբողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ: Ս. Զատկին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդը Հայ Առաքելական Եկեղեցու Տերունի տոներից է: Կատարավում է Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ Ավագ շաբաթվա միաշաբթի օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագներին՝ Երուսաղեմ Հիսուսի հանդիսավոր մուտքի, լումայափոխ և աղավնավաճառ մարդկանցից տաճարի մաքրման, Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ մարդիկ ընդունել են խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղեր, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜  Բարձրյալին, օրհնյա՜ լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով: Օրհնյալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների` Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվները և հանդիսավորությունը:

j7j4j2j8j9j1j6j77j3j5j69

Scroll Up