Փարիզում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը
Մարտի 25-ին Փարիզում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում, մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն. հետազոտությունների հարյուր տարի» միջազգային գիտաժողովը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարձր հովանու ներքո: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ֆրանսիայիր իր աղբյուրներից:
70 գիտնականներ ամբողջ աշխարհից համախմբվել են Փարիզում, հավաստելու, որ պատմության իմացությունն է, որ թույլ է տալիս ճանաչելու անցյալի ողբերգությունները և կանխելու դրանց կրկնությունն ապագայում:
Փարիզի Սորբոն համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը գլխավորում էր Ֆրանսիայի կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը:
Հավելենք, որ Մարտի 25-ին մեկնարկած գիտաժողովը մարտի 26-ին կշարունակվի Հոլոքոստի հուշահամալիրում, մարտի 27-ին՝ Հասարակագիտության բարձրագույն դպրոցում, մարտի 28-ին՝ Ֆրանսիայի ազգային գրադարանում:
Զեկուցումներով հանդես են գալու մի շարք հայտնի պատմագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ: