Ստամբուլի հայկական եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվել` ի հիշատակ Գալիպոլիի զոհերի

Ստամբուլի Յեշիլքոյ վարչական շրջանի հայկական եկեղեցում կիրակի օրը պատարագից հետո Գալիոպոլիի (Չանաքքալե, Դարդանել) մարտերում ընկած քրիստոնյա, մուսուլման, հրեա և աթեիստ զոհերի համար աղոթք է հնչեցվել առ աստված: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքը՝ նշելով, որ պատարագին ներկա է եղել Բաքըրքոյ վարչական շրջանի ղեկավար Բյուլենթ Քերիմօղլուն, գրում է ermenihaber.am-ը: Պատարագը մատուցել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Պատարագից հետո Բաքըրքոյի մշակույթի տանը և քաղաքային թանգարանում հայկական համայնքի համար պահքի ընթրիք է տրվել: