Հալեպում հրասանդերի ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

Հալեպի բնակելի թաղամասերում մարտի 23-ին հրասանդեր են ընկնել:

«Հայերն այօրի» փոխանցմամբ, արաբական «Ալ Մայադին» գործակալությունը գրում է, որ հրասանդերի ընկնելու հետևանքով նախնական տեղեկություններով 12 մարդ է զոհվել, վիրավորվել ՝ ավելի քան 30 մարդ:

Սիրիական «Սանա» գործակալության տեղեկացմամբ, Հալեպի գյուղական շրջաններում իրականացվող գործողությունների ժամանակ Սիրիական բանակի ջոկատայինների հետ բախումների ժամանակ  վիրավորվել և զոհվել են մեծ թվով ահաբեկիչներ, որոնց թիկունքին կանգնած է Էրդողանի վարչակարգը:

Ռազմական աղբյուրները Սանային հայտնել են, որ Բանակը, իրականացրած գործողության ընթացքում, ոչնչացրել է ահաբեկչական խմբի անդամներ, զինտեխնիկա, զենք ու զինամթերք: Դեպքերը կատարվել են Զարբա ավանում, որը գտնվում է Հալեպի հարավում՝ 20 կմ հեռավորության վրա:

Scroll Up