Լիբանանցի երգչուհին Ազնավուրի երգի կատարումը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Լիբանանցի երգչուհի Պասկալ Սաքրը կատարել է Շարլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Իլ Սոն Թոնպէ») ֆրանսերեն երգը: Այս մասին հայտնում է  «Ազդակ»-ը:

«Հայոց ցեղասպանության 100­ամյակի առիթով ցանկացա իմ ցավն, արցունքներն ու ցասումն արտահայտել»,­ լիբանանյան լրատվական գործակալությանը հայտարարել է երգչուհին: Նախորդ տարի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցով տարածել էր «Նրանք ընկան» երգը և գրել. «Այսօր՝ ապրիլի 24­ին, Հայոց ցեղասպանության 99­րդ տարելիցն է։ Այս երգը գրվել է 1975 թվականին Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60­րդ տարելիցի կապակցությամբ»: Հանրահայտ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում: Ըստ տեղեկությունների՝ Ազնավուրը մարտի 18­ին ներկա է գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը, որտեղ մտադիր է նրա հետ խոսել համերգի մասին:

Scroll Up