Ապագայում ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը կզարգանա. «Zaman»-ի լրագրող

Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ շատ ընդհանուր բան կա:

artsakhpress.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, «Արարատի ստորատին» անվանումը կրող մեդիաֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է թուրքական «Zaman» թերթի լրագրող Սերվեթ Յանաթման: Նրա խոսքով՝ ինքը լուսաբանում է Թուրքիայի համար կարեւոր տարածաշրջանային իրադարձությունները, ներառյալ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը:

«Իմ աշախատանքը պատմությունը քննարկելը չէ, այլ երկու կողմերի՝ Հայաստանի եւ Թուրքիայի, դիրքորոշումները լուսաբանելը»,-ընդգծել է Յանաթման: Թուրք լրագրողը նշել է, որ Հայաստան է այցելում արդեն 3-րդ անգամ: «Ես հույս ունեմ, որ երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագայում կզարգանա»,-հավելել է Սերվեթ Յանաթման:

Scroll Up