Եվրանեսթում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը
ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվել է 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները:
Մինչև բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորել են բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն: