Բրազիլիայի հայկական ֆուտբոլային թիմը նշում է հիմնադրման 30-ամյակը

Մարտի 15-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Հայ ֆիդայիններ» ֆուտբոլային ակումբը նշեց իր հիմնադրման 30-ամյակը:

Այսօր թիմը խաղում է Բրազիլիայի առաջնության առաջին խմբում: «Հայ ֆիդայիններում» ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստներ:

«Հայ ֆիդայիններ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1985 թվականի մարտի 15-ին իսկ 2010 թվականի մարտին ճանաչվել է որպես պրոֆեսիոնալ թիմ:

Ակումբի ստեղծման նպատակը հայի անունը առաջ տանելն էր, հայությանը ծառայելը, հայ ազգին ջատագովելը.

«Այս ակումբը հիմնադրել են մի քանի հայ երիտասարդներ, որպեսզի տեղի հասարակությանը ներկայացնեն մեր ազգը: Այսօր, երբ մենք մասնակցում ենք մրցաշարերի, բոլորը մեզ որպես Հայաստանի հավաքական են ընկալում ու գիտեն մեզ, գիտեն, որ մենք տարբերվում ենք արաբական, հունական և մնացած համայնքներից»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր, Սան Պաուլոյի «Armenia eternal» hայկական ռադիոժամի խոսնակ Սարգիս Կարամեկյանը:

Scroll Up