Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչումը Դերսիմի կիրճում (տեսանյութ)

Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության նորաստեղծ միությունը տեսանյութ է տարածել, որով հայտնել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու են նախկին Խարբերդի վիլայեթի (ներկայում Դերսիմ) Խոզաթ գյուղաքաղաքի Քայըշօղլու կիրճում:
Այդ նույն վայրում միության ներկայացուցիչները, միության հիմնադիր նախագահ Սերքան Սերիաթաշի և պոլսահայ, այժմ Հայաստանում բնակվող Տիրան Լոքմագյոզյանի հետ իրենց խոսքն են ասել հիշատակման արարողության առնչությամբ: Լոքմագյոզյանը, ով մեկ ամիս է՝ Դերսիմում հայերենի դասընթացներ է անցկացնում, կատարել է «Տեր ողորմեան», ինչից հետո կիրճում հավաքվածները կարմիր մեխակներ են նետել կիրճը:
Հավելենք, որ մարտի վերջին Դերսիմի գյուղապետերից բաղկացած պատվիրակությունը այցելելու է Հայաստան: