Քուրդիստանի խորհրդարանի հայ ներկայացուցիչը այցելել է Աշթար հեռուստաալիք
Aztagarabic-ի փոխանցմամբ իրաքյան Աշթար հեռուսաալիքն իր կայք-էջում գրել է, որ Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի հայ ներկայացուցիչ Երվանդ Ամինյանը այցելել է Աշթար արբանյակային հեռուստաընկերություն, որտեղ նրան դիմավորել է հեռուստաալիքի ընդհանուր տնօրեն Ռազմիկ Մուրադյանը:
Հանդիպման ընթացքում Մուրադյանը նշել է, որ Աշթարը լուսաբանում է Քուրդիստանում ապաստան գտած քրիստոնյա և հայ փախստականների խնդիրները և հավելել է, որ իրենք պետք է շարունակեն իրենց աշխատանքը՝ շնորհիվ հովանավոր Սարգիս Աղաջանի:
Երվանդ Ամինյանն իր հերթին կարևոր է համարել Աշթարի տեղեկատվական աշխատանքները:
Հաղորդավար Շամուուն Մեթինը հարցազրույց է ունեցել Ամինյանի հետ, որի ընթացքում անդրադարձել են Քուրդիստանում ապրող հայերի վիճակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»