Ապրիլի 24-ին ընդառաջ Սպիտակ տան և Կոնգրեսի վրա հայերի ճնշումն ավելանում է. Ամերիկայի թուրքերը մտահոգված են

ԱՄՆ-ի հայ համայնքը, ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ, ԱՄՆ-ի Կոնգրեսի ու Սպիտակ տան վրա ճնշումն ավելացնում է, norjugha.ir կայքի փոխանցմամբ՝ գրում է ԱՄՆ-ի թուրքերին պատկանող TurkishNY կայքը:

Կայքը, մասնավորապէս, գրել է. «1915-ի դեպքերի 100-րդ տարելիցին ընդառաջ  հայերը «հայկական թեզերն» ընդունել տալու համար Ներկայացուցիչների պալատին, Սենատին ու նախագահ Բարաք Օբամային էլեկտրոնային նամակներ են ուղարկում:

ԱՄՆ-ի ղեկավարությանն ուղարկված նամակներում ընդգծվում է, որ 1915-ին սպանվածները  քրիստոնյաներ են եղել, որոնք այդ տարածքներում բնակվել են ավելի քան 5000 տարի ի վեր»:

Հեղինակը նաև հիշեցնում է, որ այսուհանդերձ պատմական իրողությունը ճանաչել են  ՆԱՏՕ-ի անդամ 11 երկրներ և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի 43 նահանգները՝ «Թուրքիայի սպառնալիքներին ու քաղաքական ճնշումներին չենթարկվելով»։

Հավելենք, որ Վաշինգտոնում թուրքական կազմակերպությունները միջոցառում են կազմակերպել, որի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչն ասել է, որ թուրք համայնքը պետք է համախմբվի՝ Ցեղասպանության պնդումների դեմ պայքարելու և թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար:

Scroll Up