Հայոց ցեղասպանության թեմանՄոսկվայի«Բիբլիո-գլոբուս» գրքի կենտրոնում

Ռուսաստանի գլխավոր գրախանութում` մոսկովյան հանրահայտ «Բիբլիո-գլոբուսում» մարտի 11-ին տեղ իունեցավ հանդիպում «Հայժողովրդի ցեղասպանությունը. պատմություն, դասեր, իրականություն» գրքի հեղինակներ, իրավագիտության դոկտոր, բանակի գեներալ Իգոր Բոնդորենկոյի և Ռուսաստանի լրագրողների միության անդամ, հրապարակախոս ՋոնՀակոբովի հետ:

Այն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելից իռուսաստանյան միջոցառումների շրջանակում կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցությունը», Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի եվրոպական ակադեմիան և Ռուսաստանյան խոսքի ակադեմիան:

Միջոցառումը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի լռության րոպեով և Հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Գրիգորի աղոթքով:

Ապա «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի գործադիր քարտուղար Յուրի Նավոյանը ներկայացրեց «Հայ ժողովրդ իցեղասպանությունը. պատմություն, դասեր, իրականություն» գիրքը և դրա հեղինակներ Իգոր Բոնդորենկոյին և Ջոն Հակոբովին, ովքեր հատուկ այս հանդիպման համար Մոսկվա էին ժամանել Բրատիսլավայից և Կրասնոդարից: Ըստ նրա, ռուս գեներալի և հայ հրապարակախոսի համահեղինակությամբ միաժամանակ ռուսերենով և անգլերենով այս գրքի ի հայտ գալը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային համագործակցության կոչ է: Գիրքը նաև ուրիշ կարևոր դասեր է տալիս. ժխտողականությունը և այն հանդուրժելը խրախուսում է ցեղասպանությունների կրկնումը, Հայոց ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և դրա արդար հատուցումը ի վերջո պետք է տեղի ունենա:

Իգոր Բոնդարենկոն իր ելույթում նշեց, որ իբրև իրավաբանան տարբեր չէր կարող լինել Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ, քանի որ այն վերաբերվում է մի ամբողջ ժողովրդի ճակատագրի: Իրենց աշխատանքը հարգանքի տուրք է անմեղ զոհերի հիշատակին և ցեղասպանությա ննման ծանր հանցանքները կանխելուն ուղղված զգուշացում:

Ջոն Հակոբովը, ով Ցեղասպանությունից փրկված և Կուբանում հաստատված ընտանիքի հետնորդ է, նշեց, որ դեռևս վաղ մանկությունից է շփվել այս թեմայի հետ`լսելով մոր պատմածները հարազատներին ու Հայրենիքը կորցնելու մասին: Իր մորը` հնգամյա աղջնակին 1915 թ. փրկել է ամերիկացի միսիոները, դրա համար էլ, իբրև շնորհակալություն, նա կրում է Ջոն անունը: Նաև իր ընտանիքի օրինակը նկատի ունենալով է, որ ինքը երկար տարիներ ուսումնասիրում է ցեղասպանության թեմայով աղբյուրները և Հայկական հարցը:

Միջոցառման ժամանակ ելութներ ունեցան և գրքի նշանակությունը կարևորեցին նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական ՄարիաԲաբայանը, «Ռոսսիյսկիյե վեստի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Կլիմովը, ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահին կից պետական մշակութային քաղաքականության խորհրդի անդամ, ՌԴ վաստակավոր իրավաբան Վալերի Նարինյանը, ՌԴ Պետական Դումայի փորձագետ Պավել Սուբբոտինը, Ռուսաստանյան Ազնվականների ժողովի փոխնախագահ Գեորգի Գրիշինը:

«Բիբլիո-գլոբուս» գրքի կենտրոնի այն սրահում, որտեղ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության թեմայով հանդիպումը, ներկայացված էին հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ տարբեր տարիներին հրատարակություններ:

Ավելացնենք, որ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և «Բիբլիո-գլոբուսի» արդեն տևական գործընկերության շնորհիվ առաջիկայում Ռուսաստանի գլխավոր գրախանութում կհիմնվի Հայաստանի բարեկամների ակումբ, որի գործունեության շրջանակներում հայկական թեմաների քննարկումը և շնորհանդեսները պարբերական բնույթ կկրեն:

ԷդուարդՍախինով

Scroll Up