Զարաքոլուն և Աքչամը Փարիզում կմասնակցեն Հայկական հարցին նվիրված գիտաժողովին

Մարտի 25-28-ը Փարիզում կայանալու է Հայկական հարցին վերաբերող գիտաժողով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանավորությամբ: «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1915-2015 հետազոտության հարյուր տարի» խորագրով գիտաժողովը պետք է տևի չորս օր: Այս մասին հայտնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը:

Գիտաժողովի բացումը տեղի է ունենալու Սորբոնի համալսարանում , որի ժամանակ Ֆրանսուա Օլանդի պատգամը պետք է փոխանցի Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը: Հաջորդող քննարկումները նախատեսված են զանազան վայրերում. օրինակ՝ Ֆրանսիայի ազգային գրադարանը, Փարիզի հրեաների ցեղասպանության թանգարանը և այլն: Ծրագրի ընթացքում ելույթներ պետք է ունենան բազմաթիվ պատմաբաններ, մասնագետներ և ցեղասպանագետներ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, գիտաժողովին պետք է մասնակցեն նաև Զարաքոլուն և Թաներ Աքչամը: Անուններ, որոնք ծանոթ են Հայկական հարցի վերաբերյալ իրենց այլընտրանքային մոտեցումներով: Ծրագրին ներգրավված են նաև այլ թուրք գիտնականներ:

Scroll Up