Դետրոյթի Հանրային Հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր է ցուցադրելու

Մարտի 16-ին Դետրոյթի Հանրային հեռուստաընկերության եթերում «Հայկական ժառանգության գիշեր» կանցկացվի, որի ընթացքում ցուցադրվելու են երկու վավերագրական կինոնկարներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու ազգային երաժշտությանը:

Երաժիշտներ Արա Թոփուզյանը (քանոն) և Ջերի Գերջեկյանը (հարվածային գործիքներ) հանդես կգան ողջ երեկոյի ընթացքում, – տեղեկացնում է Դեթրոիթի Հանրային հեռուստաընկերությունը:

 Մեկ ժամ տևող վավերագրական ֆիլմերից մեկը ներկայացնում է տեղի հայ երաժշտության վարպետների սերունդների պատմությունները: Ֆիլմի պրոդյուսերն է երաժիշտ Արա Թոփուզյանը:

 Ավանդական, հայկական ժողովրդական երաժշտությունը ներառում է գյուղական կյանքը նկարագրող բալլադներից մինչև հարսանեկան արարողությունների, համայնքային պարերի և ճաշկերույթների ընթացքում ներկայացվող պարային երգեր:

Այս ավանդույթները երաժիշտներին անցել են սերնդեսերունդ և 1915թ. Հայոց ցեղասպանության փրկվածներից: Ֆիլմում այցելում եմ Դեթրոիթի այն վայրերը, որտեղ ժամանակին հայտնի էր հայկական երաժշտությունը, ներկայացվում են նաև հազվագյուտ հարցազրույցներ տեղի երաժիշտների հետ:

«Հայոց ցեղասպանությունը»  պատմություն է Առաջին համաշխարհայինի ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքից մահացած ավելի քան 1.5 մլն հայերի մասին: Ֆիլմը պատրաստել է Էմմի մրցանակակիր Էնդրյու Գոլբերգը:

Ֆիլմում խոսում են Նատալի Պորտմանը, Լաուրա Լիննին, Օրլանդո Բլումը, Էդ Հարիսը և այլոք: Ներառված են նաև հարցազրույցներ Պուլիտցերյան մրցանակակիր, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերի հետ, ինչպես նաև երբևէ չցուցադրած պատմական կադրեր:

Scroll Up