«ՀՀ ֆինանսական համակարգ. ներածություն» թեմայով անվճար դասընթաց սիրիահայերի համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/siria1.jpg)
Սիրելի սիրիահայեր,
Ընդառաջելով ձեր խնդրանքներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն 2015 թվականի մարտին կազմակերպում են «ՀՀ ֆինանսական համակարգ. ներածություն» թեմայով անվճար դասընթաց՝ մեկ ամիս տևողությամբ :
Դասընթացն անց է կացվելու Կենտրոնական բանկում՝ շաբաթական հինգ օր: Դասընթացի շրջանակներում դասավանդելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փորձառու մասնագետները:
Ունկնդիրներին տրամադրվելու են անհրաժեշտ նյութեր, իսկ դասընթացի ավարտին՝ մասնակցության վկայականներ:
Դասընթացին կարող են մասնակցել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ այն քաղաքացիները, ովքեր բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում) կրթություն են ստացել ոչ հայաստանյան բուհերում:
Ցանկացողները կարող են դիմել՝
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ
Հասցե՝ Ալեք Մանուկյան 9, 6-րդ հարկ
Հեռ.՝ 060 61 22 53
Էլ.փոստ՝ ccsaingo@yahoo.com