Հալեպում երկու հայուհի է վիրավորվել

Հայերն այսօրը նախապես հաղորդել էր, որ հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի զանազան շրջաններ, որի հետևանքով այս պահի դրությամբ արձանագրվել է 40 զոհ (մեծամասնությամբ երեխաներ) և 250 վիրավոր:
Հալեպի Գանձասար պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանի հաղորդմամբ՝ Հալեպի Նոր գյուղ թաղամասում վիրավորվել են երկու հայուհի՝ Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը: Հռիփսիմե Ղազարյանի վիճակը կայուն է, նա արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, սական Սոսի Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատության ենթարկվի: