Թաներ Ակչամը Միչիգանի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն կկարդա
2015թ. մարտի 15-ին Միչիգանի համալսարանի հայագիտության ծրագրի շրջանակներում պրոֆեսոր Թաներ Ակչամը՝ որպես դոկտոր Պերճ Հայդոստյանի Տարեկան դասախսությունների շարքի մի մաս, կկարդա «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վիճակը. Խնդիրներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսություն: Այս մասին հաղորդում է armeniangenocide100.org-ը:
Ինչպես գրում է Massis Post-ը, Այս դասախոսությունը կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության հետազոտությանը բնորոշ խնդիրները: Ի՞նչ մարտահրավերների առջև ենք մենք կանգնած: Ինչպե՞ս պիտի զարգացնենք ակադեմիական այս դաշտը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող թունավոր և քաղաքականացված միջավայրում: Աքչամը կհստակեցնի Հայոց ցեղասպանության հետազոտության տարբեր փուլերը:
1975թ. Մայքլ Հակոբյանը ներկայացրել է իր առաջին դասական փաստավավերագրական ֆիլը՝ «Մոռացված ցեղասպանություն» վերնագրով, որն արժամացել է երկու Էմմի (Emmy) մրցանակի: Այդ օրվանից տասնյակ տարիներ են անցել, և այս թեմայով բազամաթիվ հրապարակումներ են արվել տարբեր լեզուներով: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մոռացված չէ, այլև իր ուրույն տեղն ունի ցեղասպանագիտության ոլորտում:
Տարեկան դասախոսությունների շարքը հիմնել է Միչիգանում հայտնի բժիշկ դոկտոր Հայդոստյանի ընտանիքը: Այստեղ ելույթ են ունենում Հայագիտության ֆակուլտետի և Հայդոստյան ընտանիքի համատեղ ջանքերով ընտրված, միջազգային հարթակներում հայագիտության հայտնի փորձագետներ:
Պատմաբան և սոցիոլոգ Թաներ Աքչամը ղեկավարում է Կլարկի համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Մարիաննա Գալստյանի և Սթիվեն և Մարիան Մուգարների ամբիոնը: Նա ընդարձակ աշխատություններ է արել 20-րդ դարում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցողասպանության վերաբերյալ: Նրա հայտնի գործերից են «Ամոթալի արարք. Հայկական ցեղասպանությունը և Թուրքիայի պատասխանատվության խնդիրը» (Metropolitan Books, 2006), «Երիտթուրքերի՝ ընդդեմ մարդկության հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկական բնաջնջումը Օսմանյան կայսրությունում»(Princeton University Press, 2012) աշխատությունները: