Էրդողանը, չունենալով վեհանձնություն, դիմում է նենգ քայլերի

«Ալ Հայաթ» թերթում Կարո Գյումջյանը գրում է.

Նոր պատեհապաշտ նախաձեռնություն Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, որը ոտնահարում է բոլոր քաղաքական, դիվանագիտական ու մարդասիրական չափանիշները: Վերջինս հրավեր ուղարկեց աշխարհի ղեկավարներին` ներկա գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված ձեռնարկներին, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի 24-ին, ինչը շինծու ժամանակագրությամբ զուգադիպում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ:

Վատն այն է, որ Էրդողանը հրավեր ուղարկեց նաև Հայաստանի նախագահին, այն երկրի, որի հետ նա դիվանագիտական հակամարտության մեջ է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Հրավերը զայրութ առաջացրեց Հայաստանի մայրաքաղաքում` Երևանում, որն ընկալվեց իբրև պատմության նենգափոխում:

Ճակատամարտը զուգադիպում է Հայոց ցեղասպանության հիշատակի թվականի` ապրիլի 24-ի հետ, սակայն հայտնի է, որ Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է 1915 թվականի  մարտի 18-ին, երբ Անգլիայի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի զորքերը հարձակվեցին Գալիպոլի կղզու վրա, որը գտնվում է Թուրքիայի արևմուտքում: Այդպիսով, Թուրքիայի նախագահը փորձում է շփոթություն առաջացնել միջազգային հանրության և աշխարհի ղեկավարների մոտ, փորձելով հուսալքել նրանց` Հայաստան գնալու հարցով:

Այս հրավերի առիթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատեց Թուրքիայի նախագահի այս նախաձեռնությունը, հիշեցնելով, որ Թուրքիան, շարունակելով իր մերժողական քաղաքականությունը, փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպվելիք ձեռնարկներից:

Իսկ «Ինդիփենդենթ» թերթի ճանաչված լրագրող Ռոբերտ Ֆիքսը նկարագրել է, որ Թուրքիայի այս հրավերը քաղաքական խելագարություն է հիշեցնում, որորվհետև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը 2013 թվականին Գալիպոլիի ճակատամարտի 98-րդ տարեդարձը նշեց մարտի 18-ին: Եվ ոչ մեկը այն ժամանակ չասաց Գյուլին, որ պետք է այն նշել ապրիլի 24-ին:

Թուրքիայի այս նախաձեռնությունը համարելով բացահայտ խաղ, կոչ եմ ուղղում աշխարհի ղեկավարներին, մարդասիրական կազմակերպություններին և բոլոր նախանձախնդիր մարդկանց` բոյկոտելու թրքական այս շինծու ձեռնարկը, որ մասնակից չլինեն պատմության նենգափոխմանը:

Հարկավոր է չթերագնահատել մարդկության պատմությունը պատեհապաշտ քաղաքական գործիչների կողմից, և ՄԱԿ-ը պարտավոր է ընդունելու ապրիլի 24-ը, դարձնելով այն ամենամյա հիշատակի օր: Նաև հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնապաշտպանության մեծ ջանքեր գործադրի դիվանագիտական և տեղեկատվական ասպարազներում բացահայտելու Թուրքիայի խաղերը:

Արժե հիշեցնել, թե ինչպես են ամերիկացիները մասնակցում «Հերոսիմայի» նվիրված ձեռնարկներին, գերմանացիները` «Հոլոքոստին», իսկ Էրդողանը, չունենալով վեհանձնություն, դիմում է նման նենգ քայլերի:

Ամեն դեպքում, հայ ժողովուրդը հաստատակամ և վճռական է` նշելու ողբերգական թվականը, պահպանելով այն, որ հանցագործները չխուսափեն պատժից և չկարողանան ոտնահարել մեր ժողովրդի արդար իրավունքները:

Թարգմանությունը` «Հայերն այսօրի»

Scroll Up