Հայոց ցեղասպանությունը հայ և արաբ ժողովուրդների միջև դարձել է հաղորդակցման ազդակ

Սատա Ալ Պալատ» կայք-էջի փետրվարի 22-ի հրապարակման մեջ Ալաա Ալ Մինյաուին գրում է.

«Հայաստանն այս տարի ապրիլին պետք է նշի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ առթիվ դոկտոր Արմեն Մազլումյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի անդամ է, հայտարարել է նոր գրքի հրատարակության մասին, որը լուս է տեսել Լիբանանում դոկտոր Նորա Արիսյանի հեղինակությամբ և կոչվում է «Ցեղասպանության 100 տարի…, 100 արաբ վկաներ»:

Գրքում հեղինակը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը հայ և արաբ ժողովուրդների միջև դարձել է հաղորդակցման ազդակ: Արաբները եղան առաջին վկաները բնաջնջման դեպքերի և առաջինն էին, որոնք կարեկցանքով վարվեցին հայերի հետ: Արաբները հայերին ապաստան տրամադրեցին ու դարմանեցին նրանց մարմիններն ու հոգիները: Այնուամենայնիվ, միջազգային աղբյուրներն անտեսում են արաբական աղբյուրները, որոնք մեծ նշանակություն կարող են ունենալ կոտորածներն ուսումնասիրելու ժամանակ: Այդ պատճառով սա նորովի ուսումնասիրություն է, որը թարմացնում է այս հարցը:

Գիրքը համարվում է նաև արաբ անձնավորությունների վկայությունների մատյան, որը մշակութային և գիտական արժեք ունի, հատկապես, որ այդ գրքում նշված անձնավորությունները այցելել են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ անձնավորություններն են` դեսպան Ֆայզա Ալ Նաջանը, Սիրիայի կրթության նախարար Ալի Սաադը, Եգիպտոսի վարչական վերահսկողության մարմնի նախկին առաջին տեղակալ Եուսրի Ապդուլլահը և մշակույթի նախարարի առաջին տեղակալ Հուսամ Նասսարը:

Գրքում ներկայացվում է նաև «Սատա Ալ Պալատ» թերթում 2013 թվականի օգոստոսի 20-ին Ալա Ալմնիաուի հրապարակած հոդվածը, որը այցելելով Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարան, գրել էր. «Չնայած, որ պատմականորեն ոճիրը հայերի հանդեպ կատարվել է Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն Թուրքիան տակավին մերժում է ընդունել իր գործած ոճիրի մեծությունը»:

Թարգմանությունը` «Հայերն այսօրի»

 

Scroll Up