Դեսպան Գրիգորյանի հանդիպումն Իրաքի տրանսպորտի նախարարի հետ

Փետրվարի 23-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծեցին Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը: Դեսպան Գրիգորյանը նշեց, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընլայնմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Scroll Up