Երեւանի եւ Կարլի համալսարանները կհամագործակցեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/charles-university.jpg)
2015-ին Երեւանի համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր։ Չեխ գործընկերոջն ուղարկված նամակում Երեւանի համալսարանի ռեկտորը ընդգծել է, որ այս պայմանագիրը կնպաստի Հայաստանի ու Չեխիայի միջեւ կրթական, գիտական եւ մշակութային կապերի զարգացմանը։ Պայմանագիրը նախատեսում է դասախոսական կազմի, հետազոտողների ու ուսանողների փոխանակում, փոխայցեր, ինչպես նաեւ համագործակցության այլ ոլորտներ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման եւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին մի պայմանագիր, որը հնարավորություն էր տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի դասավանդում։ Արդեն առաջին կիսամյակի ընթացքում երեք առարկաներ են դասավանդվել, իսկ փետրվարից սկսվել են այս կիսամյակի դասընթացները, որոնց մեջ մտնում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն եւ գրաբար։
ՕՐԵՐ