Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը
Հունիսի 23-ին Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում պահվող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո գրասենյակից:
Ս. Պատարագի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սրբի մասունքին և ստանալու օրհնություն: